Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է մատների շարժողական ակտիվությունը, որը հնարավոր է վերականգնել վիրահատական ճանապարհով: Դաստակի վնասվածքներով, այդ թվում այդ անատոմիական շրջանի ջլերի վնասվածքներով, զբաղվում են վնասվածքաբանները, պլաստիկ և միկրովիրաբույժները, օրթոպեդները:

Դաստակի ջլերի անատոմիական առանձնահատկությունները


Ջլերի միջոցով մկանաթելերն ամրանում են ոսկրին: Դաստակի շարժումների համար պատասխանատու են երկու խումբ ջլեր՝ ծալիչներ (տեղակայված են ափի շրջանում) և տարածիչներ (գտնվում են մատների թիկնային մակերեսին): Ծալիչի ամբողջականության խախտման ժամանակ վիրահատական բուժումը բարդանում է ջլի վնասված ծայրերի երկարատև որոնումով: Բուժման հաջողությունը հաճախ կախված է ժամանակին բուժօգնության դիմելուց և վիրաբույժի պրոֆեսիոնալիզմից:  

Ջլերի վնասվածքների վիրահատական բուժումը

Խորհուրդ է տրվում վնասումից հետո մեկ օրվա ընթացքում դիմել մասնագետին և, անհրաժեշտության դեպքում, վնասված հյուսվածքներին դնել առաջնային կար: Եթե, ըստ մասնագետի, վերքերը խիստ աղտոտված են կամ հիվանդն ուշ է դիմել վնասվածքաբանին, դրվում է հետաձգված երկրորդային կար: Այս դեպքում վիրահատությունն իրականացվում է վերքային մակերեսի մասնակի կամ լրիվ ապաքինումից հետո:

Դաստակի ջլերի վիրահատական բուժման ժամանակ հաճախ բարդ միկրովիրաբուժական միջամտությունների կարիք է լինում: Վիրահատությունն իրականացվում է  հաղորդչական կամ տեղային անզգայացմամբ: Հիվանդի մոտ պահպանվում է գիտակցությունը և համագործակցում է վիրաբույժի հետ, շարժում է մատները` վնասված ջլերի ամբողջականության վերականգնման որակը ստուգելու համար: Միկրովիրաբուժական տեխնիկան չի ուղեկցվում հյուսվածքների արտահայտված վնասումով և արյունահոսությամբ, ինչը թույլ է տալիս հիվանդներին թեթև տանել վիրահատական միջամտությունը և արագ վերականգնել խանգարված գործառույթները:  Խորանիստ ծալիչի մեկուսացված վնասման ժամանակ վիրաբույժը պետք է հայտնաբերի ջլի մոտակա ծայրը, որպեսզի իրականացնի վերջինիս որակյալ կարում: Ջլային հյուսվածքների արտահայտված տարանջատման ժամանակ բժիշկն այն մասնակիորեն հատում է:

Երբեմն կարիք է լինում իրականացնել ջլի Z-աձև երկարացում ՝ հետվիրահատական ծալիչ կոնտրակտուրայից խուսափելու համար: Երկու ծալիչ ջլերի վնասման դեպքում վերականգնման ենթակա է միայն խորանիստ ծալիչի ջիլը: Վիրահատությունից հետո վերջույթն, անպայման, անշարժացվում է գիպսային վիրակապի օգնությամբ:  

Վերականգնողական բուժման առանձնահատկությունները

Դաստակի ջլերի վնասվածքից և վիրահատական բուժումից հետո հիվանդները կարիք ունեն մասնագիտական վերականգնողական բուժման, որի որակով է հաճախ պայմանավորված վերջույթի խանգարված գործառույթների վերականգնման արագությունը:

Յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես մշակվում է վերականգնողական բուժման ծրագիր: Վերականգնողական բուժման կարևոր փուլ է ոչ շարժական շինաների կիրառումը: Դաստակի շարժումների ընդլայնման նպատակով հետագայում իրականացվում են հատուկ վարժություններ: Բուժական ֆիզկուլտուրայով թույլատրվում է զբաղվել վիրահատական միջամտությունից 3-4 շաբաթ անց: Կարելի է կիրառել հատուկ մարզասարքեր, որոնք նախատեսված են դաստակի աստիճանաբար վերականգնման համար:  

Ավելի ակտիվ վերականգնողական բուժում թույլատրելի է ուշ վերականգնողական շրջանում, երբ վիրահատությունից հետո անցել է առնվազն 2 ամիս: Հիվանդները վերականգնումն սկսում են մասնագիտացված հրահանգիչի հսկողությամբ՝ վերականգնողական սխեման վնասվածքաբանի հետ համաձայնեցնելուց հետո:  Սա նպաստում է առաջին դրական արդյունքների արագ ստանալուն և հետագայում դրանց պահպանմանը:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ